ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 14-ին ներկա է գտնվել Փարիզում կայացած զորահանդեսին' նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և Ֆրանսիայի Ազգային տոնին, որին ներկա էին շուրջ 80 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որպես Առաջին աշխարհամարտում ներգրավված երկրի ներկայացուցիչներ' շքերթին մասնակցեցին նաև ՀՀ Զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները։
Ֆրանսիայում առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումները տևելու են մինչև նոյեմբերի 11-ը' Կամպիենի հրադադարի ստորագրման օրը։