ՀՀ կառավարության կողմից Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման հինգերորդ ծրագրով փողոցների և ճանապարհների նորոգման աշխատանքներ կիրականացվեն ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի մյուս համայնքներում: Ի դեպ, 2014 թվականին ճանապարհաշինական աշխատաքների նպատակով միայն այս ծրագրով մարզին հատկացվել է 350 մլն դրամ գումար:

 

Այդ գումարից մոտ 220 մլն դրամի շրջանակում Գյումրիում կհիմնանորոգվի երեք փողոց, իսկ մնացած գումարը կբաշխվի մարզի մյուս համայնքների միջև: Ճանապարհներ ու փողոցներ կնորոգվեն Արթիկում, Մարալիկում, Ախուրյան, Ձորակապ համայնքներում և կհիմնանորոգվեն դեպի Հովհունի և Սարագյուղ տանող ճանապարհները:

 

Ինպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, կապի, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, այս պահին արդեն Գյումրու Շիրակացի և Պռոշյան փողոցների վերանորոգման ա շխատանքերն սկսված են, սրանց զուգահեռ, իրականացվում են նաև դեպի Հովհունի տանող ճանապարհի վերանորոգման աշխատաքները: Այս ճանապարհների նորոգման նախագծա-նախահաշվային փաստաղթերն արդեն պատրաստ են: Աշխատանքների ավարտից հետո ճանապարհները կենթարկվեն փորձարկման, դրանից հետո նոր միայն կիրականացվեն մյուս՝ 9 ճանապարհների նորոգման աշխատանքները:

 

Այդ փողոցների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստման վերջնաժամկետ է նշանակված հուլիսի 20-ը: Նշենք, որ Հովհունի տանող 4 կմ և Սարագյուղ տանող 3 կմ երկարության ճանապարհների վրա հիմնանորոգում կիրականացվի ավազակոպճային հիմքով: Գյումրիում նորոգվում են միայն փողոցների երթևեկելի հատվածները:

 

Ծրագրի շրջանակում մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատաքների վերջնաժամկետ է նշանակված նոյեմբերի 1-ը: