Հուլիսի 14-ին, ժամը 11.48-ից մինչև 19.50-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 29 կայանից արձակվել է 4950 կրակոց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից, կրակոցներն արձակվել են Տավուշի մարզի Բագրատաշեն, Արագածոտնի մարզի Արագածավան, Շիրակի մարզի Հայկավան, Ոսկեհասկ, Ղարիբջանյան, Ախուրիկ, Բայանդուր, Երազգավորսկ և Շիրակավան համայքներում: