Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ երկու տարի հետո Երևանում չվերանորոգված գրադարան չի լինի: 2014 թվականին մայրաքաղաքի բյուջեում գումարներ են նախատեսվել գրադարանների վերանորոգման համար, ու արդեն 13-ն այդ գործընթացի մեջ են:
Այս մասին հայտնեց քաղաքապետը' Արաբկիր վարչական շրջանի գրադարան այցի շրջանակում, որի ժամանակ նա ծանոթացավ գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: «Երևան քաղաքի ծ րագրում մենք առաջնահերթություն ենք սահմանել կրթական, մշակութային օջախների նկատմամբ: 2011-12-ին մենք ջեռուցեցինք բոլոր մանկապարտեզները, դպրոցները, 2013-ին' բոլոր գրադարանները: 2014-ին համայնքի բյուջեում նախատեսել ենք գումարներ գրադրանների կապիտալ վերանորոգման համար:
Երևանում ունենք 37 գրադարան, որից 13-ը այս տարի կապիտալ վերանորոգվելու են ու սեպտեմբեր-հոկտեմբերին հանձնվելու են ընթարցողներին: Երկու տարվա ընթացքում չվերանորոգված գրդարաններ չենք ունենալու և անդրադառնալու ենք նաև մեր մյուս կրթական օջախներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց քաղաքապետը:
Ինչ վերաբերում է գրադարանները նոր գրքերով համալրելուն, ապա Տարոն Մարգարյանը շեշտեց, որ Երևանի քաղաքապետարանն այդ ուղղությամբ անընդհատ աշխատանքներ իրականացնում է: «Երևան քաղաքի գրադարանային ֆոնդը կազմում է 1 միլիոն 800 հազար գիրք, և ամեն տարի' մանավանդ վերջին տարիներին, միչև 20 հազար գրքով համալրել ենք գրադարանները:
Բացի այդ' ծրագիր ենք մշակում, որ կարողանանք գրադրաններում թվայնացնենք բոլոր գրքերը: Մեկ-երկու տարվա ընթացքում Երևանի բոլոր գրադարարնների գրքերը թվայնացված կլինեն»,- հայտնեց քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 19 գրադարան, որից երեքը ցանցային են և ունեն 18 մասնաճյուղեր: Ըստ այդմ' մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գործում է 37 գրադարան: