Տրանսպորտի սակագնի հաշվարկման համար աշխատում է նախօրոք ստեղծված հանձնաժողովը, և մինչև նրանց աշխատանքների ավարտը թանկացումներ չեն սպասվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա վստահեցրեց, որ գաղտնի ոչ մի քայլ չի արվելու և երևանցիները տեղեկանալու են քաղաքապետարանի քայլերի մասին: «Վերջին ժամանակներս մամուլում հրապարակումներ եղանվ, թե քաղաքպետարանը ցանկանում է տրանսպորտի ոլորտում թանկացումներ իրականացնել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտակա ժամանակներս թանկացումներ չեն լինելու: Ստեղծված է հանձնաժողով, որում ներգրավված են մասնագետներ, միջազգային կառուցներ:
Նրանք մոնիթորինգ են անցկացնում և հաշվարկներ իրականացնում: Մինչև մենք չունենանք վերջնական հաշվարկներ և վերջնական արդյունք, թե մեկ-երկու տարի հետո ինչ որակ կարող ենք ակնկալել այս տրանսպորտային միջոցներից, անվտանգության ինչպիսի երաշխիքներ կան, մենք չենք գնալու այդ քայլին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց քաղաքապետը: Նա հույս հայտնեց, որ տրանսպորտային հարցերի լուծումը կտրվի պետություն-քաղաքային իշխանություններ-քաղաքացիներ եռակողմ համագործակցության արդյունքում:
Նախորդ տարի հուլիսինԵրևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց տրանսպորտի սակագինը 100 դրամից սահմանել 150 դրամ: Այդ ժամանակ Երևանում փողոցներ դուրս եկան շատ երիտասարդներ, որոնց հաջողվեց կասեցնել տրանսպորտի սակագնի թանկացումը և քաղաքապետարանը հրաժարվեց մինչ այդ ընդունած որոշումից: