Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումներն ընթացքի մեջ են, և երբ բոլոր ուսումնասիրությունները արվեն, և հստակ ուրվագծվի ճանապարհը, որով մենք գնում ենք, միանգամից կսկսենք ծրագիրն իրականացնել:
«Արմենպրես»-ի հաղորդմաբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ դեռևս հստակեցվում են նաև ծրագրի ֆինանսավորման ձևերը: «Մենք ունեինք արդեն բրիտանական ընկերության կողմից կազմված ծրագիր Իլ դե ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Իրենց մասնագետները նույնպես կարող են ուսումնասիրել ծրագիրը և դիտարկումներ ներկայացնել»,-ասաց նա: