Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է՝ քաղաքապետարանը պատրաստ է վերսկսել հասարակական տրանսպորտի աշխատանքը, սակայն սպասում է ոլորտի մասնագետների ցուցումներին:
Լրագրողների հետ զրույցում Կալաձեն հայտնել է, որ ստույգ չգիտի, թե Թբիլիսիում երբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը:
«Հասարակական տրանսպորտի վերսկսման հետ կապված՝ մենք զանգեր ենք ստանում «թեժ գծին»: Դա մեր որոշումը չէ: Մենք սպասում ենք, երբ ոլորտի փորձագետները մեզ հանձնարարականներ կտան: Հենց ասեն, որ այսօրվանից պետք է սկսի գործել հասարակական տրանսպորտը, մենք լիովին պատրաստ ենք, որ տրանսպորտը սկսի աշխատել: Չեմ կարող ասել, թե դա երբ կլինի»,- ասել է Կալաձեն: