Իրավապաշտպան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․
«Երևանի քաղաքապետը դատարանում պարտվեց.
Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով' Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի' պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ' 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով իրականացվում է Իմ կողմից:
Ահա ՎԴ/5036/05/22 գործով ՀՀ վարչական դատարան 06/06/2023 որոշմամբ Մեր պահանջը բավարարվել է, Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվել է:
Մյուս երեք գործերով եզրափակիչ դատական ակտերի մասին կծանուցեմ հաջորդիվ:
Շնորհակալություն»: