Հնդկաստանի եւս մեկ քաղաքական գործիչ հանդես Է եկել արտասովոր հայտարարությամբ, որը վերաբերում Է երկրում բռնաբարությունների հաճախացած դեպքերին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական Independent թերթին:

 

Բիհարի նահանգի արվեստի, մշակույթի եւ երիտասարդության գործերի նախարարը հայտարարել Է, թե կանանց եւ աղջիկների վրա հաճախացած հարձակումների պատճառը թաքնված Է շարժական հեռախոսների եւ ոչ բուսական կերակուրների օգտագործման մեջ:

 

Շատ դպրոցականներ չարաշահում են շարժական հեռախոսները՝ դիտելով բաց ֆիլմեր եւ լսելով անվայել երգեր, որոնք «աղտոտում են» նրանց միտքը, նշել Է նախարարը: Կործանարար հափշտակությունների թվում քաղաքական գործիչը նաեւ հիշատակել Է ինտիմ բովանդակությամբ լուսանկարների փոխանակումը եւ հանդես Է եկել դպրոցներում շարժական հեռախոսների օգտագործումն արգելելու օգտին:

 

Բացի այդ, նախարարի կարծիքով՝ ոչ բուսական կերակուրներ օգտագործելն ազդել Է նաեւ Հնդկաստանում բնակչության աճի մակարդակի վրա. նմանօրինակ կերակուրները երիտասարդներին դարձնում են կատաղի ու չար այն դեպքում, երբ բուսական սնունդը մաքրում Է մարմինն ու հոգին:

 

Ավելի վաղ Չխատիսգարխի նահանգի ներքին գործերի նախարարը բռնաբարության դեպքերն համարել Է չկանխամտածված: «Նման միջադեպերը տեղի են ունենում պատահականորեն»,-հայտարարել Է նա: Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգի ներքին գործերի նախարարը, խոսելով բռնաբարությունների մասին, նշել Է, որ «երբեմն դրանք արդարացված են, երբեմն՝ ոչ»: Իսկ Ութար Փրադեշի նահանգի տարածաշրջանային քաղաքական կուսակցության առաջնորդը, հանդես գալով այն տղամարդկանց մահապատժի դեմ, որոնք մեղադրվում են խմբակային բռնաբարություն կատարելու մեջ, ասել Է, թե «տղաները սխալներ են գործում»:

 

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Հնդկաստանում բռնաբարության դեպքերը տեղի են ունենում միջինը յուրաքանչյուր 21 րոպեն մեկ, բայց հաճախ դրանց մասին ոստիկանությանը չեն հայտնում կամ դրանք չեն ինչպես հարկն Է չեն հետաքննվում, հաղորդել ՌԻԱ Նովոստին: