Ինչպես հայտնում է ria.ru-ն, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարները չեն ստացել Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ եռակողմ կոնտակտային խմբի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու որևէ հրավեր: Այս մասին հայտնել է Նովոռոսիայի խորհրդարանի խոսնակ Օլեգ Ցարյովը:

 

Ավելի վաղ, ԵԱՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի աշխարհազորայինների հետ նախատեսվող տեսակոնֆերանսը, որը նպատակ ուներ հասնել բանակցությունների ու հրադադարի հարցում համաձայնության չի կայացել, քանի որ աշխարհազորայինները ցանկություն չեն հայտնել մասնակցելու բանակցություններին՝ փոխադարձ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով։

 

«Այս գաղափարի մասին ես լսել եմ բաց աղբյուրներից՝ համացանցից: Հարցրեցի Բորոդային (ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Բորոդայ), նա նույնպես որևէ հրավեր չէր ստացել: Թե ում հետ մենք պետք է բանակցություններ վարեինք, պարզ չէ»,- հայտնել է Ցարյովը: