Հայաստանում օտար այցելուների զբոսաշրջության ակտիվացման համար պակասում է որոշակի պետական օղակների համագործակցության առկայությունը: Այս կարծիքը, հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում արտահայտեցին Հուշարձանների և տեսար ժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը և Թանգարանների միջազգային խորհուրդի (ԻԿՕՄ-ի) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը:
Հուշարձանները զբոսաշրջության կարևորագույն ռեսուրսներից են և կազմում են մեր երկրի տուրզմի զարգացման առանցքը, սակայն այսօր չկա համապատասխան կապ տուրիզմի կազմակերպման կառույցների միջև՝ մշակույթի նախարարության, որը զբաղվում է անշարժ մշակութային ժառանգության կառավարմամբ, էկոնոմիկայի նախարարության, որը զբաղվում է տուրիզմի զարգացման խնդիրներով, և տեղական ինքնակառավարման մարմինների, որոնց տարածքում գտնվում են հուշարձանները: Այս մասին ասաց ԻԿՕՄՕՍ-Հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը:
Ըստ մասնագետի, Գառնիի արգելոց-թանգարան այցելելիս տուրիստները գումար են թողնում բուն արգելոց-թանգարանին' գյուղում գնումներ կատարելով: Բայց Ամբերդը դիտարկելիս, որը գտնվում է գյուղի մոտ և պակաս հրապուրիչ չէ, միայն տուրստական գործակալություններն են օգուտ քաղում, իսկ համայնքը՝ ոչ: Իսկ տուրիզմի զագացումը պետք է բերի տեղի համայնքի զարգացմանը, ինչը կիրականանա վերը նշված երեք պետական օղակների համագործակցության արդյունքում:
«Այսօր չկա կառույց, որը հետևի զբոսավարների կողմից մեր պատմության ներկայացմանը: Անհրաժեշտ է ունենալ օղակ, որը պատմաբանների հետ համագործակցության արդյունքում զբաղվի պատմության հիմնական մեկնաբանության ձևավորմամբ, որի շուրջ զբոսավարները կկառուցեն իրենց ներկայացումները:
Օրինակ, մի իտալահայ զբոսաշրջիկ շատ զարմացավ, երբ Էրեբունիում զբոսավարը ներկայացրեց մ.թ.ա 8-րդ դարի Ուրարտուի պատմությունը, իսկ մեկ այլ զբոսավար, մատնանշելով Արա լեռն ու պատմելով «Արայի և Շամիրամի» լեգենդը՝ Արա թագավորին ներկայ ացրեց որպես հայոց թագավոր, սակայն Ուրարտուի ժամանակաշրջանի», - ասաց Գագիկ Գյուրջյանը:
ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի կարծիքով, Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնախնդիրներից մեկը հանդիսանում է տուրիստական երթուղիներում թանգարանների ներգրավման համակարգված ծրագրի բացակայությունը, որտեղ ամեն կառույց կունենա իր հստակ դերակատարությունը: Սուր է տուրիզմի բնագավառում մարկետինգային հարցերով զբաղվող օղակների ստեղծման անհրաժեշտությունը:
Նա նաև հավելեց. «Օրինակ, Մեծամորի թանգարանը, որի դերը պատմամշակութային ոլորտում բարձր է գնահատվում, ներգրավված չէ տուրիստա կան երթուղիների մեջ՝ ճանապարհի բացակայության պատճառով: Իսկ ճանապարհային հարցը մշակույթի նախարարության իրավասության տակ չէ: Կան թանգարաններ, որոնք, թվում է, օտարազգիների համար հետաքրքիր չեն, սակայն հետաքրքրում են սփյուռքահայերին:
Օրինակ, Աշտարակում Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը, որը օտարին կարծես թե հետաքրքիր չի կարող լինել, սակայն նաև աշտարակյան կենցաղի ներկայացման շնորհիվ այն հետաքրքիրում է և սփյուռքահայերին, և օտարազգիներին»:
Այս տարվա միայն առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 154 հազար 471 մարդ, իսկ 2013 թվականի կտրվածքով հայաստան է այցելել 924 հազար 965 զբոսաշրջիկ: