ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը, դատապարտվել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու դիվերսիոն գործողությունները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Անընդունելի է Ադրբեջանի ղեկավարության ապակայունացմանն ուղղված պահվածքը, որը խանգարում է բանակցային խաղաղ գործը նթացին, բայց միեւնույն ժամանակ, ՀՀ ԶՈւ-ն եւ ԼՂՀ պաշտպանության բանակը շարունակում են վերահսկել իրավիճակն ու ապահովում են մեր անվտանգութունը»,- շեշտեց նա:
Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Սերժ Սարգսյանի Լատինական Ամերիկա այցի արդյունքները: «Քննարկվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, գործընկեր պետությունների մասնակցությունը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը»,- ասաց Շարմազանովը:
Լրագրողների' Մոսկվայում Լեւոն Հայրապետյանի ձերբակալմանն առնչվող հարցին ի պատասխան, ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ գործարար Հայրապետյանը բարարեր է, եւ հսկայական գործ է կատարել Հայաստանի եւ Արցախի համար, սակայն այս պահին Լեւոն Հայրապետյանի հետ կապված միջադեպը գտնվում է իրավական տիրույթում, եւ, ըստ Շարմազանովի, որեւէ հայտարարություն անելը չի օգնի արդարատությանը: