Անցյալ շաբաթ Լոռու մարզում տեղադրվել է 10 նոր հակակարկտային կայան։ Այս հարցը և հակակարկտային կայանների շահագործման և նոր ռադիոլոկացիոն կայանի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների խնդիրներն են քննարկվել հուլիսի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցած ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին:
ՓԾ տնօրենի տեղակալը զեկուցեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ՓԾ կողմից անցկացրած խոշոր ուսումնավարժանքի և հուլիսի 21-29-ը տեղի ուենանալիք INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքների մասին:
Ա. Երիցյանին ներկայացվեցին սեպտեմբերի 4-ի' ԱԻՆ աշխատակ ցի օրվա տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքները: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայության և մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին: