Ինչպես հայտնում է rbk-ն, ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայի արևելքի ապստամբներին «ծանր և հզոր» հրթիռային համակարգեր տրամադրել: Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը:
«Մենք նոր ապացույցներ ունենք, որ ռուսները պատրաստվում են հզոր և ծանր հրթիռային համակարգեր մատակարարել Ուկրաինայի ռուսամետ ակտիվիստներին: Ապացույց կա, որ ռուսական կողմը հրետակոծում է իրականացրել ուկրաինացի զինվորականների դիրքերի ուղղությամբ»,- ասել է Հարֆը:
Անդրադառնալով Boeing 777 կործանված օդանավի «սև արկղերը» Մեծ Բրիտանիա ուղարկելուն՝ Հարֆը տեղեկացրել է, որ այնտեղ առկա է հատուկ լաբորատորիա՝ նախատեսված ավիաաղետի պատճառները պարզելու համար: