Ամերիկյան ինքնաթիռները Խարկով են հասցրել հակատանկային հրթիռային երկու կայան՝ ռումինական արտադրության РСЗО LAROM և իսպանական Teruel-3: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Խարկովում վայրէջք է կատարել ամերիկյան ռազմական տրանսպորտային երկու «Հերկուլես» օդանավ:

 

Օդանավերից բեռնաթափել են նաև մեծ քանակությամբ զինամթերք' հրթիռային կայանների տեղադրման համար: Այդ մասին հայտնել են աշխարհազորայինների շտաբից:

 

«Դրանից հետո հակատանկային հրթիռային համակարգերը շրջանցիկ ճանապարհով տեղաշարժվել են Ստարոբելսկի ուղղությամբ»,- հայտնել են աշխարհազորայինները:

 

Ուկրաինական կողմը դեռևս ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ տեղեկությունը: