Պակիստանն առաջարկել է Ուկրաինային փոխանցել 44 միավոր T-80UD տանկ՝ Արևմուտքի ռազմական օգնության դիմաց։ Այս մասին գրում է Firstpost-ի հնդկական հրատարակությունը։
Պակիստանն այդ տանկերը գնել է Ուկրաինայից 1997-1999 թվականներին։
Նշվում է, որ Պակիստանը փորձում է օգտագործել հակամարտության երկու կողմերին՝ ելնելով իր շահերից՝ և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային։
Մասնավորապես, ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ Պակիստանից տանկերի և հրետանու արկերը Ուկրաինա են հասել Մեծ Բրիտանիայով անցնող օդային կամրջով։ Միևնույն ժամանակ, Պակիստանն ինքը պաշտոնապես հերքում է Ուկրաինային զինամթերքի մատակարարումը և հայտարարում, որ հավատարիմ է արտաքին հակամարտություններին «չմիջամտելու» քաղաքականությանը։
Նշվում է նաև, որ Պակիստանը մեծ քանակությամբ ցորեն է գնում Ռուսաստանից։ Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, Մոսկվան դժգոհ է Կիևին Պակիստանի օգնությունից և ակնկալում է, որ հանրապետությունն այս հարցում չի միանա արևմտյան երկրներին։
Փետրվարի 27-ին Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո-Զարդարին հայտարարել է, որ Պակիստանի իշխանությունները գերադասում են խուսափել ռազմական հակամարտություններին միջամտելուց։ Նա այսպես է արձագանքել Իսլամաբադից Ուկրաինա զինամթերք տեղափոխելու մասին մամուլում տարածված հաղորդագրություններին։