Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով բազմաթիվ տարակարծությունների տեղիք տված տարկետման իրավունքին, նշեց, որ այս պահին ավելի լավ լուծում, քան ներկայացրել է նախորդ Կառավարությունն, իրենք չեն կարող առաջարկել, ուստի, որոշակի փոփոխություններ կանեն ՀՀ զինապարտության մասին օրենքում, սակայն նոր բան այս պահին չեն կարող առաջարկել:
«Զինապարտության մասին ասօրվա գործող օրենքից ավելի լավ տարբերակ մենք չենք կարող ունենալ: Սա առավել կոմպրոմիսայինն է բոլոր կողմերի համար: Մենք սրանից լավ լուծումներ չենք կարող ունենալ և մենք հնարավորություն չունենք օրենքը փոփոխելու: Մենք որոշակի շեմեր իջեցնելով, փորձել ենք գտնել առավել կոմպրոմիսային տարբերակներ բոլոր կողմերի համար»,-ասաց նախարարը:
Տեսանյութն՝ ավելի ուշ: