Ուկրաինա են ժամանել ԱՄՆ-ի դեսանտայինները, ովքեր ուսումնական զորավարժություններ կանցկացնեն ուկրաինական զորքերի հետ, գրել է իր Twitter-ում այդ երկրում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայեթը:

 

 

«ԱՄՆ 173-րդ ջոկատի դեսանտայինները ժամանել են Ուկրաինա' ուկրաինացի զինվորականներին ուսուցանելու նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն հաղորդել էր, որ այս տարվա ապրիլին Ուկրաինայում կանցկացվեն երկրի Ազգային գվարդիայի զորավարժություններ' ամերիկյան փորձագետների մասնակցությամբ: