ԱՄՆ-ից Ուկրաինա է թռել ութերորդ ինքնաթիռը՝ 86 տոննա զինամթերքով։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
«Ութերորդ թռչունը ժամանել է Կիև: Մեր զինված ուժերի համար նախատեսված այսօրվա զինամթերքի կշիռը 86 տոննա է։ 2022 թվականի հունվարի 22-ից ԱՄՆ-ից մեր գործընկերներն արդեն ավելի քան 650 տոննա պաշտպանական տեխնիկա են ուղարկել Ուկրաինա»,- գրել է նախարարը։
Մինչ ՆԱՏՕ-ն ուղղակի ռազմական աջակցություն չի ցուցաբերում Ուկրաինային, դաշինքի անդամ որոշ երկրներ ռազմական օգնություն են ուղարկում Կիև։ Դրանց թվում են ԱՄՆ-ը, Կանադան և Լեհաստանը։
Միացյալ Նահանգները զգալիորեն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը՝ ռուսական «ներխուժման» մտավախությունների պատճառով՝ կապված հարեւան պետության սահմանների մոտ ռուսական ուժերի ենթադրյալ ավելացման հետ: Կիևն առաջին օգնության փաթեթը ստացել է հունվարի 22-ի առավոտյան։ Փետրվարի սկզբին ԱՄՆ-ը Կիև է մատակարարել 85 տոննա ականանետային զինամթերք։
Փետրվարի 4-ին Կանադան Ուկրաինա ուղարկեց C-177 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ ոչ մահաբեր զենքի հերթական խմբաքանակով, իսկ մեկ օր անց Լեհաստանը հայտարարեց, որ պատրաստում է Ուկրաինային համար ռազմատեխնիկական օգնության երկրորդ փաթեթը։