Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդում Է, որ ապրիլի 20-ին Լվովի մարզում կկայանա «Ֆիառլես Գարդիան-2015» ուկրաինա-ամերիկյան հրամանատարաշտաբային վարժանքների (զորքերի ներգրավմամբ) բացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Երկուշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, հետման Պյոտր Սագայդաչնու անվան Ցամաքային զորքերի ակադեմիայի խաղաղության պահպանման եւ անվտանգության միջազգային կենտրոնում (Լվովի մարզ, Յավորովսկի շրջան, գյուղ Ստարիչի) տեղի կունենա ուկրաինա-ամերիկյան հրամանատարաշտաբային վարժանքների բացումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետը ապրիլի 17-ին հայտնել Է, որ ամերիկացի դեսանտայիններ են ժամանել Ուկրաինա: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով, ՈՒկրաինա Է ժամանել 300 զինվորական:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար գնդապետ Սթիվ ՈՒորենը տեղեկացրել Էր, որ Ազգային գվարդիայի երեք գումարտակների ուսուցմանը կմասնակցեն ԱՄՆ-ի 173-րդ օդադեսանտային բրիգադի շուրջ 290 մարտիկներ, որը տեղաբաշխված Է իտալական Վիչենցա քաղաքում: