«Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերությունը Ամստերդամից Քուալա Լումպուր վերջին չվերթն է կատարել MH17 համարի ներքո: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ավիափոխադրողը չվերթի համարը փոխարինել Է MH19-ով: Այլ փոփոխություններ առայժմ չեն սպասվում:

 

«MH17 չվերթի համարն ընդմիշտ պատմության գիրքը կանցնի, դա արվում Է ի հիշատակ հուլիսի 17-ի զոհերի, երբ 298 մարդ զոհվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշվում Է ընկերության հայտարարության մեջ:

 

Փորձագետները ենթադրում են, որ մալայզիական ավիափոխադրողին դժվարին ժամանակներ են սպասում Ուկրաինայի երկնքում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ, ինչպես նաեւ այն Boeing-ի առեղծվածային պատմության պատճառով, որը մարտի 8-ին անհետացավ Հնդկական օվկիանոսի ջրատարածքում: Մինչդեռ Մալայզիայի բնակիչները կոչ են անում աջակցել երկրի գլխավոր ավիաընկերությանը եւ չհրաժարվել «Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռների ծառայությունից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: