Փետրվարի 10-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայրաքաղաքում ծառայության ընթացքում նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն, գրում է shamshyan.com-ը։

Պարեկները կանգնեցնում են «Գազելը» ու վարորդին ենթարկում սթափության փորձաքննության։ Պարզվում է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանը, եղել է խմած՝ խմածության ամենաբարձր աստիճան, և այդ վիճակում նա տեղափոխել է 12 ուղևորի: