Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

 

Ժամը 08։20-ի սահմաններում «Առինջ Մոլ» տանող ճանապարհին Hyundai մակնիշի 0424 Տ համարանիշի մարդատար ավտոբուսի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի կողմնակում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

 

Ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին՝ Հյուսիսային ավտոկայանից դեպի Երևանի Էրեբունի զանգված։

 

Վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում