Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Մարիամ Սերոբյանը իր վարած BMW մակնիշի 35 TP 883 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 37 էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ. Սերոբյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 36-ամյա Հայարփի Վանեսյանը, 21-ամյա Վարդ Ասլանյանը, 20-ամյա Սուրեն Բալասանյանը և 21-ամյա Վալերի Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Վ. Ասլանյանը և Վ. Ավետիսյանը ուսանողներ են։