Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 21:30-ի սահմաններոմ Էջմիածին քաղաքի բնակիչ, 65-ամյա Գեղամ Շահբազյանը իր վարած BMW մակնիշի 34 ՏT 222 համարանիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 253 էլեկտրասյան դիմաց բախվել է նույն հասցեի մոտ վթարված վիճակում կայանված Երևանի բնակիչ, 46-ամյա Կարեն Ստեփանյանին պատկանող ВАЗ-2107 մակնիշի 05 ՏՍ 976 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Կարինե Հայկոյանը, 27-ամյա Նուռիկ Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն, իսկ 07-ի ուղևորներ` 29-ամյա Լուսինե Զաքարյանը և 26-ամյա Հռիփսիմե Զաքարյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վերջիններս քույրեր են:
Մանրամասները` այստեղ: