Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության ծրագիրը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անվանում է նախաձեռնություն, որն առաջին հերթին ուղղված է մոբիլիզացնելու Արևմուտքից ստացվող աջակցությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», հուլիսի 28-ին կայացած ասուլիսի ժամանակ Լավրովը նշել է, որ ռուսական կողմն սպասում է ԵԱՀԿ դիտորդների տեղակայմանն ու դիտարկման իրականացմանը ռուս-ուկրաինական սահմանին:
«Մոտ օրերս ակնկալում ենք, որ ԵԱՀԿ դիտորդները կտեղակայվեն «Դոնեցկ» և «Գուկովո» անցակետերում: Երեկ ես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում խնդրեցի, որպեսզի նա հանձնարարի, որ իրենց աշխատակիցները չխանգարեն ԵԱՀԿ դիտորդներին այդ պայմանավորվածության կիրառմանը»,- ասել է Լավրովը:
Նա շեշտել է, որ դիտարկման եւ մոնիթորինգի համար ԵԱՀԿ դիտորդները կարող են օգտագործել ցանկացած տեխնիկական սարք, այդ թվում' նաև անօդաչու ինքնաթիռներ: