Թուրքական մամուլում առաջին անգամ կներկայացվեն Հայոց ցեղասպանությունից մազապուրծ 50 ընտանիքի պատմությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հրապարակմամբ խոստացել է հուլիսի 29-ին հանդես գալ թուրքական «Թարաֆ» թերթը:
Թերթը հայտնում է, որ այդ իրադարձությունների մասին պատմում են ցեղասպանությունը վերապրածները, նրանց երեխաները եւ թոռները, ում ընտանիքները փրկել են մահմեդականները: «Թարաֆ»-ը պետք է հրապարակի հայերեն, թուրքերն եւ անգլերեն լույս տեսնելիք «Ինձ փրկած թուրքը» կոչված գրքում տեղ գտած նյութերն ու լուսանկարները: