ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հուլիսի 31-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 406.01 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել 543.61 դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով՝ կազմելով ¾ 11.42 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 11.42 դրամով և կազմել 685.30 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 31-ին կազմել է 16 հազար 962.3 դրամ, արծաթի գինը՝ 269.46 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 387.35 դրամ։