ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' մայիսի 20-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 42 լումայով և կազմել 412.89 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.44 դրամով և կազմել 565.54 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ կազմելով 11.94 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.21 դրամով և կազմել 694.85 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մայիսի 20-ին կազմել է 17 հազար 283.69 դրամ, արծաթի գինը՝ 259.52 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 686.41 դրամ։