ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 472.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.31 դրամով: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.71 դրամով և կազմել 536.51 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.51 դրամով և կազմել 730.01 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 7.69 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 245.92 դրամ, ոսկին' 17 հազար 999.35 դրամ, պլատինը' 15 հազար 16.56 դրամ: