ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հոկտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 409.4 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.32 դրամով և կազմել 519.45 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը չի փոփոխվել' կազմելով 9.99 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.64 դրամով և կազմել 656.76 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 22 -ին կազմել է 16 հազար 456.43 դրամ, արծաթի գինը՝ 228.5 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 861.18 դրամ։