Ռուսաստանի բանկը պատրաստ է օգնել Եվրամիության պատժամիջոցներին ենթարկված բանկերին և ապահովել նրանց իրացվելիությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի բանկից:

 

«Պատժամիջոցների ենթարկված բանկերը կարող են նաև ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Նրանց արժութային դիրքը հավասարակշված է: Եթե ի հայտ գան հավելյալ ռիսկեր, ապա Ռուսաստանի բանկը պատրաստ է ապահովել նրանց իրացվելիությունը' առկա գործիքների շրջանակում»,- հայտարարել են կենտրոնական բանկից:

 

Ռուսաստանի բանկից նշել են, որ պատժամիջոցների ենթարկված բանկերը ունեն բավականաչափ կապիտալ, իսկ այն որոշումը' համաձայն որի, վարկերը փոխակերպվում են առաջին կարգի կապիտալի հետ, բանկերի համար լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ են ստեղծում: «Ռուսաստանի բանկը վերաֆինանսավորում իրականացնելու համար ունի բավարար գործիքներ բանկային ոլորտում», - եզրափակել է ՌԴ կենտրոնական բանկը:

 

Հուլիսի 16-ին Միացյալ Նահանգները 13662 նախագահական հրամանագրով որոշակի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ութ ռազմարդյունաբերական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, երկու էներգետիկ ընկերությունների և մի խումբ ռուսական պաշտոնյաների ու ուկրաինական անջատողականների նկատմամբ: Այս քայլը ձեռնարկելուց առաջ Միացյալ Նահանգները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել՝ դրանք սերտորեն համակարգելով մեր շատ գործընկերների, այդ թվում ԵՄ-ի ու Յոթնյակի գործընկերների հետ, ովքեր նույնպես մատնանշել են անձանց, ովքեր պատասխանատու են արևելյան Ուկ րաինայում ստեղծված իրավիճակի համար: