Տարեցտարի Արեւմտյան Հայաստանում հայկական հուշարձանների թիվը գնալով նվազում է, եւ այժմ Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գլխավոր նպատակն է գոնե պահպանված հուշարձանները լուսանկարել եւ ալբոմների ու գրքերի միջոցով արխիվացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը վերջերս է վերադարձել է Արեւմտյան Հայաստանից: Սա ճանաչողական ճամփորդություն է' 14-րդը հուշարձանագետի կյանքում: «Մասնագետների խումբն հիմնականում ուսումնասիրել է Կարսը, Սարիղամիշը, եղել Հայոց ձորում, Շատախ, ՆորդուÕ ¦ գավառներում: Կարսի եւ Սարիղամիշի շրջանում հատկապես աչքի էին ընկնում վիմափոր կառույցները»,- օգոստոսի 1-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը պատմում է, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է լեգենդներ հյուսեր հայերի թողած գանձերի մասին, ինչի հետեւանքով տարեցտարի ավերված եկեղեցիների ու հայկական գերեզմանատների թիվն ավելանում է: Կարապետյանը պատմում է, որ աշխատանքների արդյունքում այցելել են Ոչխարանաց գյուղ և ականատես եղել, թե ինչպես են գյուղի բնակիչները քանդում հայկական գերեզմանատունը: Բնակիչները պատմել են, որ ղեկավարությունը թույլատրում է քանդել բացառապես հայկական հիմք եւ պատմություն ունեցող կառույցները:

Բացի դաշտային աշխատանքներից, այժմ հիմնադրամը նախապատրաստում է նոր գիրք, որտեղ կներառվեն Մեծ Հայքի հուշարձանները ըստ գավառների: Գրքի հրատարակումը Սամվել Կարապետյանը համարում է կարեւոր առաքելություն, որպեսզի գոնե թղթի վրա պահպանվեն այն հուշարձանները, որոնք հարեւան պետությունների պետական քաղաքականության արդյունքում մոտ ապագայում գուցե չպահպանվեն: Մատենաշարի հրատարակութան համար հուշարձանագետը բազմաթիվ դռներ է թակել, սակայն ստացել մերժում: «Հասկանալով , որ չպետք է հապաղել գրքի հրատարակության հարցում, որոշեցինք' ցանկացողները կար ող են բաժանորդագրվել. յուրաքանչյուր գրքի բաժանորդագրությունն արժե 12.000 դրամ»,- ասաց Կարապետյանը' հավելելով, որ յուրաքանչյուր հատորի հրատարակության համար անհրաժեշտ է 800 բաժանորդ: «Հայաստանի պատմությունը» մատենաշարը բաղկացած կլինի 35 հատորից եւ իր տեսակով կառանձնանա մինչ այդ հրատարակված նմանատիպ գրքերից: Առաջին հատորը, որ լույս կտեսնի աշնանը, կպատմի «Հայոց ձոր» գավառի ավելի քան հարյուր գյուղերի մասին: