Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների, ինչպես նաև մեծածավալ ավերածությունների կապակցությամբ:

 

«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դաժան փորձությունը:

 

Կիսելով Ձեր և բարեկամ Չինաստանի ժողովրդի վիշտը' մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին' տոկունություն և ոգու արիություն»-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։