Ավստրալիայում գործող ազգային փոքրամասնություններին վրդովվեցրել է երկրի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպի այն հայտարարությունը, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ուենացածը ողբերգական իրադարձություն է, որի հետեւանքով հազարավոր մարդիկ են զոհվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Armenia.com.au-ն, Ավստրալիայում
գործող Ավստրալիայի հրեաների խորհուրդը, ուկրաինական կազմակերպությունների ֆեդերացիան, ասորիների ալյանսը, Դարֆուրրի գործողությունների ցանցը, Ավստրալիայի հույների խորհուրդը ու ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը բաց նամակ են հղել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի
Բիշոփին: 

 

«Մենք խորապես հիասաթափված ենք, որ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը ժխտել է Հայոց ցեղասպանության փաստն ու այն անվանել «ողբերգական իրադարձություն»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

 


Կազմակերպությունները կոչ են արել արտաքին գործերի նախարարին զգոնություն ցուցաբերել Ցեղասպանության փաստի մասին հայտարարություններ կատարելիս: «Օսմանյան
կայսրության իշխանությունների ծրագրմամբ 1,5 միլիոն հայեր են զոհվել, իրենց կյանքերն են կորցրել նաեւ հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչները, իսկ տեղի ունեցածը պետք է որակել որպես ցեղասպանություն' համաձայն ընդունված միջազգային կոնվենցիաների:

 

Մենք կոչ ենք անում ԱԳ նախարարությանն ու կառավարությանը փոխել դիրքորոշումն այս հարցում»,- ասված է
հայտարարության մեջ:
Ավստրալիայի թուրքական միությանն ուղղված նամակում Ջուլի Բիշոփը հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարությամբ' նշելով, թե. «մենք չենք ճանաչում այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն»: