Հանրապետության տարածքում գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքները։
2014թ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել է՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 9,5 հազար հեկտարով։ Օգոստոսի 5-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք։
Արարատի և Արմավիրի մարզերում կատարված հացահատիկային մշակաբույսերի 13600 հա ցանքատարածության վրա բերքահավաքն գրեթե ավարտվել է, օպերատիվ տվյալներով ապահովելով համապատասխանաբար 44,3 և 38,8 ց/հա միջին բերքատվություն, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը։
Հանրապետության մյուս մարզերում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին