Արցախի Հանրապետությունում ավարտվում է հասկավոր հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը տեղեկացրել է, որ շուրջ 62,5 հազար հա արտերից բերքահավաքն իրականացվել է ավելի քան 49 հեկտարի վրա: Հավաքվել է ավելի քան 50,5 հազար տոննա բերք: Միջին բերքատվությունը 1 հեկտարի հաշվով կազմել է 10,2 ց:
Հանրապետությունում սկսվել է նաև եգիպտացորենի բերքահավաքը' ընդհանուր առմամբ շուրջ 5,5 հազար հա ցանքատարածքում: Կարեն Աղաջանյանը նշել է, որ այն արդեն իրականացվել է 98 հեկտարի վրա, և ստացվել է 204 տ բերք: Մեկ հեկտարից միջին բերքատվությունը կազմել է 20,8ց:
Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս հանրապետությունում զուգահեռաբար հերկ է կատարվում առաջիկա աշնանացանի համար և այսօրվա դրությամբ այն իրականացվել է 6726,5 հեկտար տարածքում: