Կիևի կենտրոնի Անկախության հրապարակում փետրվարի 20-ի ցերեկը հավաքվել է ավելի քան 10 հազար մարդ, ովքեր գրոհից հետո վերականգնում են բարիկադներն ու ճամբարը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Բողոքավորները Մայդանն ակտիվորեն մաքրում են աղբից և ավելի վաղ այրված կառուցատարրերից:
Միևնույն ժամանակ նրանք կանգնեցնում են բարիկադներ: Մասնավորապես, ավելի քան 3 մետր բարձրությամբ բարիկադ է կրկին բարձրացել Ինստիտուտսկայա փողոցում: Բացի դրանից, մեծանում է Կրեշչատիկից Եվրոպեյսկայա փողոցը բաժանող արգելափակոցը:
Եվրոպեյսկայա հրապարակում կա շուրջ 300 մարդ, որոնք հավաքում են ավելի վաղ Ուկրաինական տանը թողնված իրերը և քանդում են ամրությունները:
Ինչպես հաղորդել է գործակալությունը, Անկախության հրապարակի տրոլեյբուսի կանգառում 13 դիակ է ընկած:
Բողոքավորները վահաններով պաշտպանում են իրենց զոհված եղբայրակիցների մարմինները: