Երկրի արեւելքում ուկրաինական զորքերի կորուստները վերջին օրը կազմել են 18 սպանված եւ 54 վիրավոր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսնեկոն:

 

«Անցած օրը երկրի արեւելքում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ուկրաինական զորքերը կորցրել են 18 սպանված եւ 54 վիրավոր»,- ասել է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: