Գյումրիում իրականացվում են բնակելիների տանիքների նորոգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են «Կենտրոն» համատիրության կողմից՝ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ և վերահսկողությամբ:
Ծրագրում ընդգրկված 18 բնակելից մեկում աշխատանքներն արդեն ավարտված են: Նշենք, որ աշխատանքների իրականացման համար, Գյումրու ավագանու որոշմամբ, համատիրությանը տրամադրվել է սուբվենցիա՝ 15 մլն դրամ չափով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի խորհրդական Արտուշ Մովսիսյանը, դրամական այս աջակցությունը տրամադրվել է տվյալ համատիրությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց այս համատիրության վերահսկողության տակ է գնտվում քաղաքի հին բնակֆոնդը: Բնակելիների ընտրությունը ևս իրականացվել է ըստ առաջնահերթության:
Աշխատանքներն իրականացվում են համատիրության աշխատակիցների կողմից: «Ճիշտ է՝ տանիքների վերանորոգման կարիք ունեն շատ բնակելիներ, բայց սրանք առավել վատ վիճակում հայտնված բնակելիներն են: Այս պահին երեք շենք երի տանիքների վերանորգման աշխատանքերը բավական ակտիվ ընթանում են: Աշխատանքների ընթացքի միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են և անձրևները»,- նշեց քաղաքապետի խորհրդականի:
Նրա խոսքով' քաղաքապետարանի կողմից տրամադրված սուբվենցիան ամբողջովին ծախսվում շինանյութի ձեռքբերման համար, իսկ մնացած աշխատանքերի համար ծախսվում են համատիրության հավաքագրված միջոցները: «Եթե եղանակը չխանգարի, մինչև հոկտեմբեր մենք կհասցնենք այդ բոլոր շեմքերի տանիքներ նորոգման աշխատանքներն էլ իրականացնել»,-նշեց Արտուշ Մովսիսյանը:
Արմենուհի Մխոյան