armsport.amՄյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ Հայնց Ռումինիգեն նշել է, որ կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է, որ նա մնա թիմում:
-Անգլիական ու իտալական մի շարք ակումբներ հետաքրքրված են Շաքիրիի ծառայություններով, սակայն չենք սկսել բանակցություններ, քանի որ Գվարդիոլան հույսեր է կապում նրա հետ, - Ռումինիգեի խոսքը փոխանցում է Bild-ը: