Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան զորակոչիկների թվի կրճատումը բացատրում է պրոֆեսիոնալ բանակի անցման պլանով:
2017 թվականից, օգոստոսի 6-ին ասել է նա լրագրողներին, բնակը լիովին համալրված կլինի պրոֆեսիոնալ զինծառայողներով, ինչի պատճառով փուլ առ փուլ կրճատվում է ժամկետային ծառայության զորակոչիկների թիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ըստ պլանի՝ 2017 թվականին մենք պետք Է անցնենք պրոֆեսիոնալ բանակի: Զորակոչիկների թիվը կրճատում ենք փուլ առ փուլ, մեծացնում ենք պրոֆեսիոնալ զինծառայողների քանակը: 2017 թվականին այս խնդիրը լիովին կկատարվի»,- հայտարարել Է Ալասանիան:
Հիշեցնենք, որ զորակոչիկների թիվն, անցյալ տարվա համեմատությամբ, կրճատվել Է մոտավորապես 2 հազարով: