Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և հյուպատոս Սոզար Կվինչիային:
Նախարարը շնորհակալություն է հայտնել փոխվստահության մթնոլորտի համար, որը ձևավորվել է երկու հարևան պետությունների միջև' առողջապահության ոլորտում արդյունավետ և երկարատև համագործակցության արդյունքում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում երկկողմ փորձի փոխանակման կարևորությունը: Նախարարը հույս է հայտնել, որ գործակցությունը շարունակական կլինի' նպաստելով հայ և վրացի ժողովուրդների' առողջապահության քաղաքականության դիրքորոշումների առավել արագ և արդյունավետ մշակմանը։
Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին գործընկերության համար' նշելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաջողություններ ունենալ ոչ միայն համավարակի դեմ համընդհանուր պայքարում, այլև առողջապահական ոլորտի զարգացման, փորձի փոխանակման, երկուստեք աջակցության գործում: