Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի'Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատած ադրբեջանական դիվերսանտների հայտնաբերման ու ձերբակալման գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության երկու աշխատակից։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: