Շիրակի մարզի գյուղական համայնքներում ևս կանցկացվի հաշվառում: Գործընթացի անցկացման հետ կապված հարցերը քննարկվեցին օգոստոսի 8-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում՝ ՀՀ-ում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստի ընթացքում: Նիստը վարում էր ՀՀ ազգաին վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Վերջինս մարզի գյուղական համայքների ղեկավարներին նախ մանրամասնեց հաշվառման անցկացման կարգն ու նպատակները: Ի դեպ, ՄԱԿ-ի անդամ բոլոր երկները պարտավոր են առնվազն 10 տարին մեկ անցկացնել նմանատիպ գործընթաց: Այն աչքի է ընկնում նախ նրանով, որ նմանատիպ գործընթաց մինչ այս հանրապետությունում երբեք չի անցկացվել: Նշենք, որ գործընթացը կմեկնարկի 2014 թվականի հոկտեմբերին: Կիրականացվի նաև քաղաքային համայնքների գյուղատնտեսական նշանակության շենքերի, կամ անասունների հաշվառում: Գրում է «Արմենպրեսը»
Ինչպես հանդիպման ընթացքում տեղեկացրեց Ստեփան Մնացականյանը, գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրենից ներկայացնում է գյուղատնտեսական կառուցվածքի վերաբերյալ համընդհանուր, ընդգրկուն տվյալների հավաքագրում: Տեղեկատվությունը կարևոր է ինչպես աղքատության, այնպես էլ պարենային անվտանգության դիտազննման տեսանկյունից:Այն ոչ միայն կպարզի գյուղատնտեսության ներկայիս իրական պատկերը, այլ նաև կօգնի բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները: «Հաշվառման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, ան ասունների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղնշանակության շենք-շինությունների, առկա ներուժի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն է: Տեղեկությունների գաղտնիությունը պաշտպանված է լինելու՝ դրանք չեն փոխանցվելու այլ մարմինների կամ անձանց»,- նշեց Ստեփան Մնացականյանը:
Ավելացնենք, որ ողջ հանրապետությունում գործընթացին կմասնակցի ավելի քան 4 հազար հաշվարար, որից մոտ 400-ը Շիրակում: Հաշվարարները հիմանակնում կլինեն տվյալ համայնքների բակիչներ: Վերջիններս, մինչ գործընթացի մեկնարկը կմասնակցեն հատուկ դասընթացների: Շիրակի մարզում գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մարզային հանձնաժողովը համակարգում է Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը:
Արմենուհի Մխոյան