Հանրապետության մի շարք վայրերում նախօրեին գրանցվել են վրաերթի դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 8-ին, ժամը 19.20-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Ամալյա Վ.-ին և 1962 թ. ծնված Ռուբեն Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ավելի ուշ՝ օգոստոսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Տաթև Ե.-ին և 2012 թ. ծնված Նարե Գ.-ին:
Վարորդը տուժողներին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն: