«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նախկին տերմինալ ՕԿՀ-1 շենքի տարածքում փլուզվել են էստակադայի երկաթբետոնե բազրիքները:

 

Անհրաժեշտ է եղել օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ փլուզվել են չգործող էստակադայի երկաթբետոնե բազրիքները (մոտ 30 մ), և դեռևս առկա է մոտ 30 մ թուլացած հատվածի փլուզման վտանգ:
Դեպքի մասին տեղեկացվել է Ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: