Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2013 թվականին գերազանցել է 1 միլիոնի սահմանը: Դրա մասին են վկայում Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները, որն իրականացվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ մինչ նախորդ տարի վիճակագրությունն ի րականացվում էր այլ մեթոդաբանությամբ, ինչի արդյունքում տվյալների անճշտգրտություններ են եղել, որոնք ուղղվել են նոր հետազոտության արդյունքում: «Այս տարվա տվյալներն արդեն հաշվարկված են Հայաստանի սահմանային անցման կետերում իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա: Հետազատություն իրականացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը' ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն: Հետազոտության արդյունքներով' ճշգրտվել է նաև 2013 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը և պարզվել, որ նախորդ ¤ տարի Հայաստան է այցելել 1 մլն 090 հազար զբոսաշրջիկ: Այսինքն' արդեն նախորդ տարի մենք հատել ենք մեկ միլիոնի սահմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Ապրեսյանը:

 

Նա նշեց, որ նոր հետազոտության հիման վրա կազմված վիճակագրության համաձայն' 2014 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան են այցելել 495 հազար 965 զբոսաշրջիկներ, այսինքն' նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 17,3 տոկոսով:

 

Մեխակ Ապրեսյանի խոսքով' Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը պայմանավորված է մի քանի գործոններով: «Հայաստանը տարեցտարի հասանելի է դառնում համաշխարհային զբոսաշրջային շուկային, ինչը պայմանավորված է նաև բարենպաստ վիզային ռեժիմով և բաց երկնքի քաղաքականությամբ: Այս տարվա առաջին կիսամյակում դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունն ավելացել է 28.7 տոկոսով: Բացի այդ, Հայաստանում առկա է նաև զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիա, պահպանվում է զբոսաշրջիկների անվտանգությունն ու հանրային առողջությունը»,- ասաց Ապրեսյանը:

 

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Վերջին տասնամյակում ոլորտի աճը տարեկան գերազանցում է 15-20 տոկոսը: Զբսաշրջության խթանման նպատակով Հայաստանն իրականացրել է նաև վիզային ռեժիմի դյուրացման և բաց երկնքի քաղաքականություն' հնարավորինս մատչելի դարձնելով զբոսաշրջիկների համար Հայաստան այցելությունները: