Գավառ քաղաքում ընթանում են մաքրման, բարեկարգման եւ ճանապարհների գծանշման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, վերջին օրերին Գավառ քաղաքի Թթուջուր կոչվող տարածքի գետափնյա հատվածում մասամբ փլուզվել էր ջրատարի վրա գտնվող կամրջակը, ինչի հետևանքով փակվել էր ջրատարի հունը, եւ սելավաջրերը ողողել ու քանդել էին Գավառագետի ափամերձ ճանապարհը: Գավառի քաղաքապետարանի նախաձեռնոթյամբ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հետ համատեղ ձեռնարկվեցին միջոցներ՝ ջրատարի հունը բացելու ուղղությամբ:
Նույն աղբյուրի հավաստմամբ, վերջին 40 տարում Գավառագետից սկիզբ առնող ջրատարի հունն առաջին անգամ մաքրվեց ամբողջությամբ: Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բարեկարգվել ու մաքրվել է Ազատության փողոցի բազմաբնակարան շենքեր տանող ատիճանների տարածքը, ներկվել են ճաղավանդակները:
Այս օրերին Գավառ քաղաքում իրականացվում են փողոցների գծանշման աշխատանքներ; Գծանշումներ են կատարվել Սայադյան, Շահումյան, Զորավար Անդրանիկ, Ազատության, Բոշնաղյան և Կենտրոնական հրապարակի փողոցներում: