Նախորդ շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների արդյունքում վիրավորված ադրբեջանցի տասնյակ զինծառողներից երեքը տարվել են Թուրքիա' Գյուլհանե ռազմական հոսպիտալում բուժում ստանալու համար: Ադրբեջանի պաշտապնության նախարարությունը պարբերաբար հասարակությանը տեղեկացնում է, որ զինվորների բուժման ընթացքը դրական է, եւ շուտով նրանք կվերադառնան իրենց նախկին զորամասեր:

 

Սակայն, թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ադրբեջանցի զինվորների վիճակը խիստ ծանր է, եւ նրանցից երկուսը մինչեւ այժմ գտնվում են վերակենդանացման բաժնում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ադրբեջանցի զինվորներին տեսակցության գնացած Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը լրագրողներին հայտնել է, որ Գյուլհանեում գտնվող ադրբեջանցի երեք զինվորներից մեկի ոտքերը բժիշկները ստիպված են եղել կտրել, իսկ մյուս երկուսը դեռեւս գտնվում են վերակենդանացման բաժնում:

 

Հետաքրքիր է, որ Թուրքիա տարված ադրբեջանցի զինվորների առողջական ստույգ վիճակի մասին տեղեկությունը ադրբեջանական հանրությունն ստանում է թուրքական ԶԼՄ-ներից եւ ոչ թե սեփական ՊՆ մամուլի ծառայությունից: